ԱՐԱՐԱՏԲԱՆԿ


ԱՐԱՐԱՏԲԱՆԿ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ձեւավորվել է 1991 թվականից Հայաստանի ֆինանսական շուկայում գործող “Հայկապբանկ” բաժնետոմսերի ձեռքբերման արդյունքում:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վերանվանվել է փակ բաժնետիրական ընկերության 2005 թվականի սեպտեմբերին:

Բանկը բաց բաժնետիրական ընկերություն է 2007 թվականի նոյեմբերից:

Բանկը Հայաստանի բանկերի միության անդամ է, հանդիսանում է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության գործընկերը ներքին պետական պարտքի կառավարման ոլորտում:

2007 թվականից հանդիսանում է առաջնային եւ երկրորդնային շուկաներում ՀՀ պետական պարտքի կառավարման ոլորտում կառավարության գործակալ, սպասարկում է թվով 40 իրավաբանական եւ ֆիզիկական անձ հաճախորդների:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ տեղական ArCa եւ միջազգային SWIFT վճարային համակարգերի մասնակից է: 2006 թվականից հանդիսանում է Արմենիան քարդ ընկերության բաժնետեր եւ լիիրավ անդամ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թվականի ընթացքում դարձել է MasterCard համակարգի աֆիլիատ անդամ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ իրականացնում է միջազգային արագ դրամական փոխանցումներ “Անելիք”, MIGOM, БТФ-СОЮЗ, Blizko, БЫСТРАЯ ПОЧТА, Xpress Money, Money Gram, Avers եւ այլ հայտնի համակարգերով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2007 թվականին Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի (EBRD) հետ կնքել է 6 մլն. ԱՄՆ դոլար` վարկային պայմանագիր փոքր ու միջին բիզնեսի վարկավորման »õ առեւտրի խթանման նպատակով:

2006 թվականի հոկտեմբերից բանկը մասնակցում է գերմանական KFW “Հիփոթեկային շուկայի կայուն զարգացում” ծրագրին:

2007 թվականին շվեյցարական ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ “Իզմիրլյան հիմնադրամի” հետ կնքել է Հայաստանի Հանրապետության ձեռնարկություններին բիզնես-վարկեր տրամադրելու համավարկավորման պայմանագիր:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ 2008 թվականի 3-րդ եռամսյակի գործունեության արդյունքների համար Global Rating միջազգային անկախ վարկանիշային գործակալության կողմից շնորհվել է BB- վարկային վարկանիշ` կայուն կանխատեսմամբ:

Բանկը սպասարկում է շուրջ 34 հազար ֆիզիկական եւ իրավաբանական անձանց:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ Երեւանում եւ մարզերում ունի 25 մասնաճյուղ:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2008թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ունի 284 աշխատակից:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ընդհանուր կապիտալը 31.03.2010թ. դրությամբ կազմում է 8 181 799 հազար դրամ, ակտիվները` 41 149 741 հազար դրամ, պարտավորությունները` 32 967 942 հազար դրամ:

Գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյան
Հասցե 0010, Երևան, Պուշկինի 19
Հեռախոս (10) 54 63 63 call-centre
Վեբ. կայք http://www.araratbank.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04