Գրանթ Թորնթոն Ամիօ


Գրանթ Թորնթոն Ամիօ

Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի անդամ Գրանթ Թորնթոն Ամիօ ընկերությունը հիմնադրվել է 1990-ականների սկզբին՝ շուկային ներկայացնելով նոր մոտեցում, այն է՝ բաժնետերերի կողմից առաջնորդվող և անհատականացված ծառայություններ, համապատասխանություն ամենաբարձր մասնագիտական չափանիշերին և աջակցություն արագ աճող ընկերություններին:

Ավելի քան տաս տարի է, ինչ Գրանթ Թորնթոն Ամիօ-ն իրականացնում է աուդիտորական առաքելություններ, տրամադրում է մասնագիտական խորհրդատվություն խոշոր եւ միջին ձեռնարկություններին, պետական կազմակերպություններին, կենտրոնական և առևտրային բանկերին Հայաստանում, Վրաստանում, Ուկրաինայում, Ռուսաստանում, Բելառուսում, Ուզբեկստանում, Ղազախստանում, Տաջիկիստանում և Ղրղզստանում: Հիմնվելով միջազգային կառույցի ամուր հիմքերի, բրենդի և համաշխարհային ցանցում առաջադրվող որակի բարձր չափորոշիչների վրա, ընկերությունը մատուցում է այնպիսի բարձրորակ ծառայություններ, որոնք բավարարում են հաճախորդների խստագույն պահանջներին:

Գրանթ Թորնթոն Ամիօ-ն միավորում է մի շարք ոլորտների մասնագետների՝ հաշվապահներ, աուդիտորներ, ֆինանսների, գործարարության և կառավարման ոլորտի մասնագետներ, ինչպես նաև իրավաբանական, հարկային և ՏՏ խորհրդատուներ: Ընկերության Երևանի գրասենյակի աշխատակազմը բաղկացած է ավելի քան 120 միջազգային և տեղացի փորձառու մասնագետներից:

Գրանթ Թորնթոն Ամիօ-ն գրանցված է Միացյալ Նահանգների հանրային ոլորտի ընկերությունների աուդիտորներին վերահսկող մարմնում` “Բաց բաժնետիրական ընկերությունների աուդիտի վերահսկողության խորհրդում” (PCAOB), ինչը թույլ է տալիս ընկերությանը, որպես արտասահմանյան ընկերություն, հաստատել ԱՄՆ-ի բորսայում գրանցված ընկերությունների հաշվետվությունները, իրականացնել աուդիտ վերջիններիս հայկական մասնաճյուղերում և ներկայացուցչություններում, որոնք ներառվում են ամերիկյան ընկերության համախմբված հաշվետվություններում:

Գրանթ Թորնթոն Ամիօն անդամակցում է Միավորված Ազգերի Կազմակերպության “Գլոբալ Պայմանագիր” հայաստանյան ցանցին, որի նպատակն է մեծացնել ընկերությունների սոցիալական պատասխանատվությունը և դրանով իսկ աջակցել երկրին` համաշխարհային տնտեսությանը արագ ինտեգրվելու հարցում:

Ծառայություններ

Աուդիտ և հարակից ծառայություններ

  • Ֆինանսական հաշվետվությունների աուդիտ` համաձայն տեղական օրենսդրության

  • Ֆինանսական հաշվետվությունների ներկայացման միջազգային ստանդարտների (IFRS) և Համընդհանուր ընդունված հաշվապահական սկզբունքների (GAAP) համաձայն պատրաստված ֆինանսական հաշվետվությունների աուդիտ

  • Ֆինանսական հաշվետվությունների վերստուգում

  • Համաձայնեցված ընթացակարգեր

    Մասնագիտական խորհրդատվական ծառայություններ

  • Գործարար ռիսկի ոլորտ - խորհրդատվություն ընկերությունների կառավարման արդյունավետության, ռիսկի կառավարման և ներքին վերահսկողության վերաբերյալ ներառյալ.

  • - ներքին աուդիտ, ներքին վերահսկողության համակարգի վերանայում, CFO ծառայություններ (ֆինանսական տարվա հաշվեփակում և հաշվետվությունների համախմբում, ռազմավարական պլանավորում, բյուջետավորում և կանխատեսում, կատարողականության կառավարում), CIO ծառայություններ (տես՛ ՏՏ կառավարում և խորհրդատվություն)
  • Միավորումներ և ձեռքբերումներ (ձեռքբերումներ և ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերում, օտարում, MBO, ‎‎‎‎MBI)

  • Գործարքների իրականացման խորհրդատվություն (իրավիճակի գնահատման վերլուծություն, հետ գործարքային խորհրդատվություն, աջակցություն գործարքի իրականացմանը, ցուցակված ընկերությունների հաշվետվողականություն)

  • Բիզնեսի գնահատում (բիզնեսի, ընկերության, բաժնեմասի և ակտիվների գնահատում)

  • Վերականգնում և վերակազմակերպում - խորհրդատվություն անվճարունակ և ցածր կատարողականով ընկերություններին, ռազմավարական վերանայումներ և ներդրումների դուրսբերում:

    Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) կառավարում և խորհրդատվություն

  • ՏՏ-ի վերաբերյալ հավաստիացում

  • ՏՏ անվտանգություն

  • ՏՏ ռազմավարության ներդնում

  • ՏՏ իրավիճակի վելուծություն (due diligence)

  • ՏՏ գնահատում

    Հարկային խորհրդատվություն

  • խորհրդատվություն հարկային ռազմավարության և հարկային պլանավորման բոլոր բնագավառների վերաբերյալ, սկսած ընկերության կազմավորումից կամ ձեռքբերումից և գործունեության ամբողջ ընթացքում, հատկապես` միջազգային տեսանկյունից:

    Հաշվապահական ծառայություններ

  • հաշվապահական համակարգի ստեղծում, ընկերությանը միջանկյալ հաշվետվությունների տրամադրում, բյուջեի և ամսական կամ եռամսյակային հաշվետվությունների պատրաստում, ինչպես նաև տարեվերջի ‎ֆինանսական հաշվետվությունների և բոլոր տեսակի հարկային և սոցիալական ապահովության հաշվետվությունների պատրաստում:

    Իրավաբանական խորհրդատվություն

  • Պայմանագրեր- պայմանների բանակցում և պայմանագրերի կազմում

  • Իրավիճակի իրավաբանական վերլուծություն

  • Դատական ներկայացուցչություն

  • Ընկերության գրանցում և վերագրանցում, ինչպես նաև օրենսդրական փոփոխությունների հետ կապված հետագա աջակցություն

  • Աշխատանքային և մաքսային օրենսդրության վերաբերյալ խորհրդատվություն

  • Անշարժ գույք

    Տնօրեն - բաժնետեր Գագիկ Գյուլբուդաղյան
    Բաժնետերեր Լիլիթ Արաբաջյան, Դանիել Իլեր, Գուրգեն Հակոբյան, Արմեն Հովհաննիսյան, Էմիլ Վասիլյան
    Հասցե 0012, Երևան, Վաղարշյան 8/1
    Հեռախոս (10) 26 09 64
    Ֆաքս (10) 26 09 61
    Էլ. փոստ gta@gta.am
    Վեբ-կայք http://www.gta.am

  • Արժույթ
    NASDAQ OMX
    Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

    USD 370.16 - 0.25
    GBP 578.34 - 1.13
    EUR 482.95 - 1.29
    RUR 12.24 - 0.04