Էրնսթ ընդ Յանգ


Էրնսթ ընդ Յանգ

«Էրնսթ ընդ Յանգ» ՓԲԸ-ն խորհրդատվական, աուդիտորական, հարկային և գործարքային ծառայությունների ոլորտում մասնագիտացված «Էրնսթ ընդ Յանգ» գլոբալ կազմակերպության անդամ ընկերություն է:

«Էրնսթ ընդ Յանգ» միջազգային ընկերությունը այսօր աշխատում է աշխարհի 140 երկրների 709 քաղաքներում գտնվող իր գրասենյակների միջոցով: Աշխարհի տարբեր երկրներում գտնվող մեր 144,000 աշխատակիցներին միավորում է ընդհանուր արժեքների և որակյալ սպասարկման հանդեպ իրենց հավատարմությունը: «Էրնսթ ընդ Յանգ»-ը աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ է մատուցում աշխարհի առաջատար ընկերություններից շատերին:

«Էրնսթ ընդ Յանգ»-ը 1989թ.-ին Մոսկվայում գրասենյակ բացելուց ի վեր կանոնավոր ընդլայնել է իր ներկայությունը տարածաշրջանում` հաշվի առնելով ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հանդեպ ԱՊՀ տարածքում մեր հաճախորդների աճող կարիքները: ԱՊՀ երկրներում ընկերության 16 գրասենյակներում այսօր աշխատում են ավելի քան 3,400 մասնագետներ:

«Էրնսթ ընդ Յանգ»-ը վերաբացվել է Հայաստանում 2008թ.-ի հոկտեմբերին: Ընկերության արագ աճող Երևանյան գրասենյակը աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ է մատուցում երկրում աշխատող տեղական և միջազգային հաճախորդներին:

«Էրնսթ ընդ Յանգ»-ը գլոբալ կազմակերպություն է, որը միավորում է Ernst & Young Global Limited անդամ ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրը առանձին իրավաբանական անձ է: Ernst & Young Global բրիտանական ընկերությունը սահմանափակված է իր մասնակիցների երաշխիքներով և հաճախորդներին ծառայություններ չի մատուցում:

Մեր ծառայությունները.

- Խորհրդատվություն
- Աուդիտ
- Հարկային
- Գործարքային
- Մասնագիտացված ծառայություններ

Գլխավոր տնօրեն Մասսիս Ալեքսանդարյան
Լիազորված անձ Էրիկ Հայրապետյան
Հասցե Հյուսիսային պող. 1, գրասենյակ 27, ք. Երևան 0001, ՀՀ
Հեռախոս (10) 500 790, 500 705
Բջջային (10) 500 706
Վեբ. կայք http://www.ey.com
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04