Րութ ԱյԹիԷսՓի


Րութ ԱյԹիԷսՓի

“Րութ ԱյԹիԷսՓի” (Information Technologies Service Provider) ընկերությունը հիմնադրվել է 2003թ., հանդիսանում է Հայաստանում գործող կազմակերպություններին համալիր ցանցային լուծումների բաղադրիչների մատակարար:

“Րութ ԱյԹիԷսՓի”-ն համագործակցում է համաշխարհային ճանաչում ունեցող գործընկեր կազմակերպությունների հետ, որոնք մասնագիտացած են ցանցային լուծումների մաս կազմող առանձին ապրանքային ուղղությունների կամ տեսակների արտադրության մեջ եւ նրանց կողմից ներկայացնում է հետեւյալ ապրանքային ուղղությունները`

TYCO ELECTRONICS AMP NETCONNECT պղնձե եւ օպտիկամանրաթելային ցանցային լուծումներ, տելեկոմունիկացիոն մալուխներ, միակցիչներ, վարդակներ, կոմուտացիոն վահանակներ;

KNUERR տելեկոմունիկացիոն պահարաններ (Racks), ցանցային դարակներ, հովացման եւ օդափոխման համակարգեր, կահավորանք;

HAGER TEHALIT մալուխատարներ, Էլեկտրական սարքավորումներ;

FLUKE ցանցերի տեստավորման գործիքներ, ցանցային ենթակառուցվածքների կառավարման ու վերահսկման համակարգեր:

Վերոնշյալ ապրանքային ուղղությունները պատշաճ կերպով տեղակայելու համար “Րութ ԱյԹիԷսՓի” ընկերությունը կազմակերպում է գործընկեր ցանցային տեղակայող կազմակերպությունների վերապատրաստում` Գերմանիայից ամեն եռամսյակ հրավիրվող մասնագետների կողմից, եւ սերտիֆիկացում: Մինչ այժմ սերտիֆիկացված տեղակայող կազմակերպությունների ցանկը ներկայացված է http://www.ampnetconnect.com էջում:

“Րութ ԱյԹիԷսՓի” ընկերությունը տրամադրում է նաեւ մասնագիտական խորհրդատվություն` ինչպես ցանցերի նախագծման մեթոդների, այնպես էլ բաղադրիչների ընտրության` ցանկացած մեծության ցանցերի համար, թե’ պղնձալարի եւ թե’ օպտիկամանրաթելային տեխնալագիայի հիման վրա: Խորհրդատվությունը տրամադրվում է ինչպես տեղակայող կաղմակերպություններին, այնպես էլ առանձին վերջնական սպառողներին:

Ընկերության կողմից ներկայացվող ողջ տեսականին համապատասխանում է ISO/IEC 11801 2nd Edition, CENELIC եւ այլ ստանդարտներին:

Ապրանքների ներմուծումը Հայաստան իրականացվում է միայն Գերմանիայից:

“Րութ ԱյԹիԷսՓի”-ի կողմից ներկայացվող ապրանքատեսականիների համար տրամադրում է մինչեւ 25 տարվա բաղադրիչային կամ համակարգային երաշխիքի սերտիֆիկատ անմիջապես արտադրողի կողմից:

Գլխավոր տնօրեն Գեղամ Սարգիսյան
Հասցե ՀՀ, ք. Երեւան,0038, Հալաբյան 33
Հեռախոս (10) 38 00 83
Ֆաքս (10) 38 11 83
Էլ. փոստ info@root.am
Վեբ. կայք http://www.root.am
Արժույթ
NASDAQ OMX
Արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները: 30.07.2010

USD 370.16 - 0.25
GBP 578.34 - 1.13
EUR 482.95 - 1.29
RUR 12.24 - 0.04