«Ապագա Թեքնոլոջիս» (Apaga Technologies) ընկերությունը հիմնադրվել է 2007 թվականին Գյումրի քաղաքում: 2009 թվականի ամռանը բացվել է երեւանյան գրասենյակը:
«Ապագա Թեքնոլոջիս»-ը առաջարկում է տեղեկատվական անվտանգության ծառայություններ՝ աուդիտ, ՏՏ անվտանգության խորհրդատվություն, ցանցերի եւ համակարգերի նախագծում եւ տեղադրում, ինչպես նաեւ հատուկ ընտրված ապարատային եւ ծրագրային լուծումներ՝ բանկերին, վարկային կազմակերպություններին, ներդրումային եւ ապահովագրական ընկերություններին, արժեթղթերի շուկայի մասնակիցներին, վճարային համակարգերին, կարգավորող կառույցներին:
ISO 27000 ծառայություններ
Այսօր տեղեկատվությունը յուրաքանչյուր կազմակերպության կարեւորագույն ռեսուրսներից մեկն է: Ահա թե ինչու տեղեկատվական անվտագությունը համակարգված եւ ստրատեգիական մոտեցում է պահանջում, որը ներառում է իրազեկումը, կանոնակարգերը եւ ընթացակարգերը, ինչպես նաեւ կազմակերպության կառուցվածքը, իրավունքների սահմանազատումը, մոնիթորինգը եւ ավելին: Ընդունված եւ կիրառվող անվտանգության ստանդարտները (ինչպիսիք եք, օրինակ, ISO 27000) ուղղված են տվյալների եւ գործառնությունների գաղտնիությունը, հասանելիությունը եւ անձեռնմխելիությունը բարելավելուն՝ կտրուկ նվազեցնելով ռիսկերը, մեծացնելով ներդրումների վերադարձելիությունը եւ ապահովելով բիզնեսի աճը:
«Ապագա Թեքնոլոջիս»-ը մատուցում է տարատեսակ ծառայություններ՝ օգնելու ընկերություններին անցնելու ճանապարհը դեպի ISO 27000 ստանդարտները՝ աուդիտի, խորհրդատվության, եւ դասընթացների միջոցով:
Աուդիտ.
- Տեղեկատվական անվտանգության աուդիտի ամփոփ ներկայացում. Ներկա իրավիճակի հստակ պատկերն ունենալը առաջին քայլն է դեպի տեղեկատվական անվտանգության բարելավումը: Արդյունքում գնահատվում են ռիսկերը եւ վտանգները եւ տրվում են խորհուրդներ, թե ինչպես խուսափել դրանցից:
- Համակողմանի ISO27000 անվտանգության աուդիտ. Փորձառու միջազգային աուդիտորների մեր թիմը կանցկացնի ISO 27002 ստանդարտներին համապատասխանող տեղեկատվական անվտանգության համակողմանի աուդիտ: Սա կարեւորագույն քայլ է հեղինակավոր ISO27000 հավաստագրման հասնելու համար:
- Ինտերնետ ծրագրերի անվտնագության աուդիտ. Այսօր ինտերնետ-բանկինգը, էլեկտրոնային կոմերցիան եւ այլ ինտերնետային ծրագրերը, լինելով պարտադիր կոմպոնենտ ցանկացած ընկերության համար, առաջացնում են անվտանգության մի քանի կարեւոր հարցեր: Այստեղ նպատակը առկա ռիսկերի եւ խոցելիությունների գնահատումն է՝ բիզնեսի վրա ազդեցությունը նվազեցնելու նպատակով:
- Ներքին եւ արտաքին ներխուժման ստուգում. Ձեր համակարգերի (լինեն դրանք կիրառված ձեր իսկ կազմակերպության կողմից կամ երրորդ կողմի միջոցով) իրական անվտանգությունը ստուգելը բարդ աշխատանք է: Մեր բարձր որակավորում ունեցող, վերապատրաստված եւ նրբանկատ անվտանգության մասնագետները կկատարեն ներքին եւ արտաքին ստուգումներ՝ բացահայտելու եւ գնահատելու ձեր ցանցում առկա հնարավոր խոցելիությունները եւ շահագործող համակարգերը (էքսփլոյթները):
Խորհրդատվություն:
Ի լրումն աուդիտորների թիմի՝ «Ապագա Թեքնոլոջիս»-ի անվտանգության թիմը ներառում է հայաստանցի եւ եւրոպացի անվտանգության խորհդատուներ, ովքեր վերապատրատսված եւ հավաստագրված են միջազգային հեղինակավոր կառույցների կողմից: Այսպիսով, մենք առաջարկում ենք ամբողջական եւ բարձրորակ լուծումներ.
- Ավտանգ ցանցի կառուցվածքի նախագծում
- Տեղեկատվական անվտանգության կանոնակարգերի նախագծում
- Նախագծերի կառավարում
- Փոփոխության կառավարում
- Համակարգչային փորձագիտություն
IT Security Provider
Ապագա Թեքնոլոջիսը ցանցային եւ տեղեկատվական անվտանգության ոլորտներում գործող մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչն է Հայաստանում.
Secuware. կորպորատիվ ցանցերի, նոթբուքերի, համակարգիչների, USB-ների, CD/DVD-ների եւ այլ կրիչների վրա գտնվող տվյալների պաշտպանության եւ գաղտնագրման լուծումներ :
Clavister. անվտանգ շքամուտքեր (Security Gateways) եւ SSL VPN անվտանգ մուտքի շքամուտքեր (SSL VPN Secure Access Gateways)՝ մասնաճյուղերի եւ գլխամասի միջեւ անտվտանգ կապը ապահովելու նպատակով, վիրտուալ լոկալ ցանցի (VLAN) եւ հեռավոր անվտնագ մուտքի (Secure Remote Access) լուծումներ :
Cyberoam. վտանգների կենտրոնացված կառավարման համակարգեր (Identity-based Unified Threat Management Systems) :
ContentKeeper. Ինտերնետի մուտքի եւ բովանդակության տեսակավորող համակարգեր (Web Access and Content Filtering Systems), որոնք արգելափակում են աշխատողների մուտքը սոցիալական ցանցեր, զվարճանքների կայքեր, ֆիլմերի եւ երաժշտության բեռնման կայքեր, ինտերնետային խաղատներ, բուքմեյքերական կայքեր եւ այլն :
BorderWare. էլեկտրոնային փոստի անվտանգության հարթակներ՝ հակասպամային, հակավիրուսային եւ տվյալների կորստի կանխման համակարգերով (Email Security Platforms with Anti-Spam, Anti-Virus and Data Loss Prevention Systems):
TopLayer. ներխուժման հայտնաբերման եւ կանխարգելման համակարգեր (Intrusion Detection/Prevention Systems) :
Tenable. ցանցի խոցելիությունը ստուգող համակարգեր (Network Vulnerability Scanners) :
Monitis. մոնիթորինգի համակարգեր (Monitoring Systems) :
Հանդիսանալով VeriSign եւ Thawte ընկերությունների գործընկերը Հայաստանում` Ապագա Թեքնոլոջիսն առաջարկում է էլեկտրոնային եւ ինտերնետ-բանկինգի անվտանգության համար նախատեսված լուծումներ (SSL սերտիֆիկատներ, մեկանգամյա գաղտանաբառերի (OTP) համակարգեր), ինչպես նաեւ կորպորատիվ ցանցերի եւ տվյալների բազաների անվտանգության լուծումներ՝ էլեկտրոնային թվային ստորագրություններ, բաց բանալիների ենթակառուցվածքի համակարգ (PKI):
Այս լուծումները հատկապես կարեւոր են բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների պաշտպանության համար:
Տնօրեն |
Միշել Դավուդյան |
Հասցե |
3105 ք. Գյումրի, Ղորղանյան 83, 0001 ք. Երեւան, Աբովյան 16/3, գրասենյակ 36 |
Հեռախոս |
(312) 6 35 94, (010) 56 35 94 |
Ֆաքս |
(10) 56 35 94 |
Էլ. փոստ |
secure@apaga.am |
Վեբ. կայք |
http://www.apaga.am |













Տնօրեն
Հասցե
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք



