Հայ-նորվեգական համատեղ «Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ՓԲ ընկերությունը (ADC) հիմնադրվել է 2006 թվականի ապրիլին:
Ընկերությունը Երևան քաղաքում ստեղծել է 21-րդ դարի հեռահաղորդակցության աննախադեպ ցանց, որը հասարակայնությանը տրամադրում է գերժամանակակից կորպորատիվ լայն տարածքային ցանցային լուծումներ և Ինտերնետ հասանելիության ծառայություններ:
ADC անկախ և պահուստային հզորություններով օժտված, IP/MPLS տեխնոլոգիայի վրա հիմնված օպտիկամանրաթելային ցանցի ֆիզիկական տոպոլոգիան օղակաձև մայրուղիների փոխմիացում է։ ADC իր օպտիկամանրաթելային մալուխը հասցնում է մինչև բաժանորդ, ապահովելով հուսալի և գերարագ կապ։
Չնայած հայկական շուկա մուտք գործելու իր համեմատաբար կարճ ժամանակահատվածին, ADC բաժանորդների ցանկում են արդեն մեծ թվով խոշոր կորպորատիվ ընկերություններ, պետական հաստատություններ, բանկեր, առևտրային, արդյունաբերական և արտասահմանյան կազմակերպություններ։ ADC-ի ժամանակակից ցանցային ծառայությունները կատարյալ են թե փոքր ընկերությունների, թե տարածքայնորեն բաշխված գրասենյակներ ունեցող խոշոր կազմակերպությունների համար։ ADC-ի ծառայությունների մակարդակը ամբողջովին համապատասխանում է բանկային համակարգի խստագույն պահանջարկին։
ADC ծառայությունները բանկային համակարգի համար
ADC ծառայությունները
Տվյալների Հաղորդում
ADC ընկերության ցանցից օգտվելու արդյունքում ապահովվում է հուսալի կապ ընկերությունների գլխամասերի և մասնաճյուղերի միջև։ Ընկերությունն առաջարկում է անսահմանափակ, գերարագ և որակյալ թվային հաղորդակցության ծառայություններ՝
Լայնաշերտ Ինտերնետ
Կապի իր միջազգային ելքուղիները ADC ընկերութունը ապահովում է օպտիկամանրաթելային տերեստրիալ կապուղիների միջոցով՝ երաշխավորելով ավելի մեծ արագություն ու հաղորդվող տվյալների ծավալ:
ADC ընկերության կողմից մատուցվող լայնաշերտ ինտերնետ ծառայությունները գտնվում են մշտապես համակցված վիճակում և բաժանորդներին առաջարկվում են առանց տրաֆիկի սահմանափակումների: Կիրառվում են մի շարք ասիմետրիկ և սիմետրիկ արագություններ։
Հոսթինգ
ADC-ին հնարավորություն է ընձեռում օգտվելու հոսթինգային նորարար և ավանդական ծառայություններից։
Վիրտուալ առանձնացված սերվեր (VDS). VDS-ը հոսթինգային առաջադեմ լուծում է, որն առաջին անգամ ներմուծվեց Հայաստանի հեռահաղորդակցության շուկա ADC-ի կողմից: Այն նախատեսված է ցանկացած մեծության ծավալի ու տեսակի գործունեության, մասնավորապես հասարակական հասանելիության լայն քոնթենթ ունեցող ընկերությունների պահանջները բավարարելու համար: VDS-ն ունի զգալի առավելություններ, որոնցից բխում է նրա մատչելիությունը` հոսթինգային ծառայությունների մյուս տեսակների համեմատ:
Առանձնացված սերվեր (Dedicated Server). Ձեր ընկերության համար ADC-ն իր տվյալների կենտրոնում առանձնացնում է հատուկ համակարգիչ (սերվեր), որի ողջ ադմինիստրատիվ կառավարումը ADC-ն իրականացնում է ինքնուրույն:
Համատեղակայում (Collocation). ADC-ն տրամադրում է իր գերժամանակակից, հզոր ու ապահով տվյալների կենտրոնը Ձեր ընկերության սերվերների տեղակայման համար:
Դոմենի գրանցում
Ընկերությունը .am TLD գրանցող է, և մեր հաճախորդները ADC վեբ-կայքից կարող են հեշտությամբ գրանցել դոմեններ` .am տիրույթում: Ընկերության դոմենային անվանումների քաղաքականությունը համապատասխանում է ISOC կանոններին: ADC-ն առաջարկում է դոմենների կառավարման ապահով, շուրջօրյա հասանելի գործիք, որը հնարավորություն է տալիս լիիրավ, իրական ռեժիմում (real-time) ղեկավարել Ձեր դոմենները:
Վիդեո-կոնֆերանս
Ցանկացած կարևոր քննարկում, զրույց կամ հարցազրույց՝ Հայաստանից արտասահման, ADC կազմակերպում է ժամանակակից վիդեո-կոնֆերանս ծառայության միջոցով: Դուք կարող եք ոչ միայն զրուցել Ձեր գործընկերների հետ, այլ նաև փոխադարձաբար տեսնել միմյանց՝ իրական ռեժիմում:
ADC-ի վիդեո-կոնֆերանսի համար նախատեսված բարձրորակ սարքավորումներն ու հաղորդակցման առանձնացված ուղիներն ապահովում են կատարյալ որակ և ցանկալի արդյունք։
Բաժանորդների սպասարկում և մոնիթորինգ
Ընկերությունը ունի 24/7 ռեժիմով աշխատող բաժանորդների սպասարկման և ցանցերի մոնիթորինգի թիմեր, որոնք հատուկ նախատեսված են բաժանորդների շուրջօրյա բարձրակարգ սպասարկան և առաջացած խնդիրների օպերատիվ լուծման համար։
Գլխավոր տնօրեն |
Հարալդ Գրիթեն |
Հասցե |
ՀՀ, 0012, ք. Երևան, Հ.Քոչարի 13/1 |
Հեռախոս |
(10) 21 22 00 |
Ֆաքս |
(10) 27 99 80 |
Էլ. փոստ |
info@adc.am |
Վեբ. կայք |
http://www.adc.am |













Գլխավոր տնօրեն
Հասցե
Հեռախոս
Էլ. փոստ
Վեբ. կայք



